Russian Version
English Version

Տարածաշրջանային աշխատաժողով «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարում» խորագրով

Մտավոր սեփականության գործակալությունը հրավիրում է մասնակցելու Մտավոր սեփականության գործակալության և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) կողմից համատեղ կազմակերպած «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարում» խորագրով աշխատաժողովին, որն անցկացվելու է Երևանում, 2019 թվականի մայիսի 21-22-ը։ Աշխատաժողովի ընթացքում կքննարկվեն հեղինակային իրավունքի ոլորտում առկա խնդիրները, մարտահրավերները, միջազգային զարգացումները, ինչպես նաև կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների դերն ու նշանակությունը :

Աշխատաժողովի լեզուներն են հայերենն ու անգլերենը։

Անցկացման վայրը։ «Իբիս» հյուրանոցի «Արարատ» դահլիճ, ժամը 10:00-ին:
Մանրամասների համար զանգահարել 011 597 538: