Russian Version
English Version

Բողոքարկման խորհուրդ

Ընդհանուր տեղեկություններ

Համաձայն «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի, «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի և «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պետական լիազոր մարմինն ունի բողոքարկման խորհուրդ, որը հաստատված կարգով լուծում է արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված բողոքների և դիմումների ներկայացման և քննարկման հետ կապված հարցերը և որի որոշումը համարվում է պետական լիազոր մարմնի վերջնական որոշում։ Բողոքարկման խորհուրդը գործում է ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N1501-Ն որոշմամբ հաստատած կանոնադրության հիման վրա։

Բողոքարկման խորհրդի կազմն է՝

 

Գարեգին Մելքոնյան
 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (Խորհրդի նախագահ)

Արայիկ Բաբայան

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության պետական գրանցամատյանների բաժնի գլխավոր մասնագետ (Խորհրդի քարտուղար
 

Անահիտ Մկրտչյան  ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
արդյունաբերության քաղաքականության վարչության պետի տեղակալ (Խորհրդի անդամ)
 
Միլենա Կարապետյան  ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության օրենսդրության վերլուծության բաժնի պետ (Խորհրդի անդամ)
 
Գոհար Գրիգորյան  ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն
քաղաքականության վարչության ինովացիոն
քաղաքականության բաժնի պետ (Խորհրդի անդամ)
 
Մհեր Ծատուրյան  ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
Եվրոմիության հետ համագործակցության
վարչության ԽՀԱԱՀ և ԱՀԿ բաժնի պետ (Խորհրդի
անդամ)
 
Արմեն Տոնիկյան   ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
մտավոր սեփականության գործակալության պետական գրանցամատյանների բաժնի պետ(Խորհրդի անդամ)
 
Սուսաննա Դավթյան  ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
մտավոր սեփականության գործակալության  հայտերի ընդունման բաժնի պետ (Խորհրդի անդամ
 
Արա Աբգարյան   ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության պետական գրանցամատյանների բաժնի գլխավոր մասնագետ (Խորհրդի անդամ)
 
Շուշիկ Մխիթարյան  ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
մտավոր սեփականության գործակալության հեղինակային իրավունքի բաժնի գլխավոր մասնագետ (Խորհրդի անդամ)