Russian Version
English Version

Արտոնագրեր

Արտոնագիր ստանալու ընթացակարգ

Արտոնագիր ստանալու համար նախ հարկավոր է արտոնագրի հայտ լրացնել։ Արտոնագրային հայտում սովորաբար նշվում է գյուտի անվանումը, ինչպես նաև գյուտին վերաբերող տեխնիկայի բնագավառը, այստեղ պետք է ներառվեն նաև գյուտի էության բնութագիրն ու գյուտի նկարագրությունը՝ անհրաժեշտ մանրամասներով, պարզ և հստակ շարադրված, այնպես, որ տվյալ բնագավառին միջին մակարդակով ծանոթ մարդը կարողանա օգտագործել կամ վերարտադրել գյուտը։ Գյուտի էությունն ավելի հստակ բացահայտելու նպատակով այդպիսի նկարագրությունը սովորաբար ուղեկցվում է դիտողական նյութերով (գծագրեր, սխեմաներ կամ դիագրամներ)։ Հայտի մեջ նշվում են նաև տարբեր «պահանջներ», ասենք՝ տեղեկատվություն արտոնագրով տրամադրված պահպանության ծավալի մասին և այլն։