Russian Version
English Version

Ինչ է մտավոր սեփականությունը

Մտավոր սեփականության տեսակները

Մտավոր սեփականությունը բաժանվում է երկու հիմնական ոլորտի՝
Արդյունաբերական սեփականություն, որ ներառում է գյուտերը, ապրանքային նշանները, արդյունաբերական նմուշները և աշխարհագրական նշումները։
Հեղինակային իրավունք, որ ներառում է գրական ստեղծագործությունները՝ վեպերը, պոեմներն ու դրամաները, ֆիլմերը, երաժշտական ստեղծագործությունները, արվեստի ստեղծագործությունները՝ գծանկարները, նկարները, լուսանկարներն ու քանդակները, ինչպես նաև ճարտարապետական ստեղծագործությունները։ Հարակից իրավունքները ներառում են՝ կատարողների իրավունքներն իրենց կատարումների, հնչյունագիր արտադրողների իրավունքներն իրենց ամրագրած հնչյունագրերի և հեռարձակող կազմակերպությունների իրավունքներն իրենց պատրաստած ռադիո և հեռուստատեսային ծրագրերի նկատմամբ։