Russian Version
English Version

Ինչ է մտավոր սեփականությունը

Ինչու խթանել և պահպանել մտավոր սեփականությունը

Դրա համար կան մի քանի անվիճելի պատճառներ։ Առաջին՝ մարդկության առաջընթացն ու բարեկեցությունը հիմնված են տեխնոլոգիայի և մշակույթի բնագավառներում նոր ստեղծագործություններ ստեղծելու՝ մտավոր կարողության վրա։ Երկրորդ՝ նոր ստեղծագործությունների իրավական պահպանությունը խթանում է լրացուցիչ ռեսուրսների ընդլայնումն ու զարգացումը։ Երրորդ, մտավոր սեփականության պահպանությունն ու ոլորտի զարգացումը նպաստում են տնտեսության աճին, ստեղծում են նոր աշխատատեղեր և արդյունաբերության նոր ճյուղեր՝ էլ ավելի բարեկեցիկ դարձնելով մարդկանց կյանքը։

Մտավոր սեփականության արդյունավետ և հուսալի համակարգն օգնում է բոլոր երկրներին հասկանալու, որ մտավոր սեփականության ներուժը տնտեսական զարգացման և սոցիալական ու մշակութային բարեկեցության հզոր գործիք է։ Մտավոր սեփականության համակարգն օգնում է նորարարի և հանրության շահերի միջև հավասարակշռության պահպանմանը՝ ստեղծելով մի միջավայր, ուր ստեղծագործական ու նորարարական գործունեությունը կարող է ծաղկել հօգուտ բոլորի։